ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» (GGLD) և «Ինտեգրված համայնքային զարգացում Հայատանում» (IMD) ծրագրերի ղեկավար Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ GIZ-ը Հայաստանի համար վստահելի ու կայուն գործընկեր է։
GGLD և IMD ծրագրերն իրականացվում են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ, որոնք միտված են ապակենտրոնացմանը, համայնքների ավագանիների կարողությունների զարգացմանը, միջհամայնքային համագործակցությանը, մասնակցային բյուջետավորման արդյունավետության բարձրացմանն ու երիտասարդների ներգրավմանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ տարբեր համայնքներում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկվել են հետագա անելիքները։