Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Իրան վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների հատուկ բնույթի մասին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Դա նաև վկայում է երկկողմ
հարաբերությունները հետագայում խորացնելու պատրաստակամության մասին»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Գերագույն
առաջնորդը միշտ հատուկ հարգանքով է վերաբերվել Հայաստանին և Իրանի
հայ համայնքին։ Նա նաև բազմիցս ընդգծել
է երկու պետությունների միջև հարաբերությունների
բարիդրացիական բնույթը։