Եվրոպական տնտեսությունը հայտնվում է անմխիթար վիճակում, դա հնարավոր չէ թաքցնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Առանց որոշակի քայլերի հնարավոր չէ թաքցնել այն անմխիթար վիճակը, որում հայտնվում է եվրոպական տնտեսությունը, այդ թվում՝ գերմանականը, երբ լուրջ կերպով տուժում է նաև սոցիալական ոլորտը, և կրճատվում են նպաստները, երբ քաղաքացիական տնտեսությունը Եվրոպայից «փախչում է» նաև Միացյալ Նահանգներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են բիզնեսի համար»,- նշել է նախարարը՝ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մահամուդ Ալի Յուսուֆի հետ խորհրդակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը հավելել է, որ Եվրոպայի կողմից բյուջետային միջոցների ներարկումը սպառազինությունների արտադրության մեջ «ինչ-որ կերպ պահում է տնտեսությունը ջրի երեսին»։