Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 6-ի գիշերը Ազովի ծովում հարվածել են բենզինով բարձված երկու տանկերների, որոնք Տագանրոգի շրջանից ուղևորվում էին դեպի Ղրիմ, հայտարարել է Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերի (ԱՀՈւ) հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին։
Նրա խոսքով՝ խոսքը «Կապիտան Բարմին» (Капитан Бармин) և «Սանար-4» (Санар-4) տանկերների մասին է, որոնցից յուրաքանչյուրում եղել է 7-ական հազար տոննա վառելիք։
Ուկրաինան հայտարարել է նաև «Կերչ» նավթաբազային և թեթև նավթամթերքների փոխաբեռնման տերմինալին հասցված հարվածի մասին։ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) տվյալներով՝ վնասվել են նավթամթերքի ամբարը և պոմպակայանը։