Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. Վնասվել են բնակելի շենքեր, մարդիկ մնացել փլատակների տակ. զոհվել է 11 մարդ

Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։


Հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 46-ը։ Տուժածների թվում կա հինգ երեխա։ Քաղաքի մի քանի թաղամասերի բնակելի շենքեր վնասվել են, հստակեցրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։


Դարնիցկիի շրջանում բեկորներն ընկել են 25-հարկանի շենքի վրա։ Վերևի հարկերում մարդիկ արգելափակվել են, նրանց փորձում են դուրս բերել շենքից։ Նույն շրջանում հրդեհ է բռնկվել 30-հարկանի բնակելի շենքի վերևի հարկերում։ Բնակիչներին տարհանում են։


Այս կապակցությամբ հուլիսի 7-ը հայտարարվել է սգո օր, գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։


Սգո օրվա կապակցությամբ քաղաքում չեղարկվեն բոլոր ժամանցային միջոցառումները, քաղաքային հաստատությունների շենքերի վրա պետական ​​դրոշները կխոնարհվեն։


Կլիչկոն նշել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի և Դարնիցկի շրջաններում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ փլատակների տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքների համար։