Թիրախում «Իսկանդեր» արտադրող հսկան է. Ուկրաինան հզոր հարված է հասցնել ՌԴ խորքերում գտնվող գործարանին

Ուկրաինան հունիսի 27-ի գիշերը հարձակվել է ռուսական Վոլգոգրադում գտնվող «Տիտան-Բարիկադի» (Титан-Баррикады) գործարանի վրա:


Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը (УНИАН), հարձակման հետևանքով ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել:


Տեղեկատվության համաձայն՝ «Տիտան-Բարիկադի» գործարանը համարվում է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը, որն արտադրում է «Իսկանդեր-Մ» (Искандер-М), «Տոպոլ-Մ» (Тополь-М) և «Յարս» (Ярс) հրթիռային համալիրներ:


Պարբերականը նշում է, որ հարձակման ժամանակ կարող էին օգտագործված լինել ուկրաինական մեծ հեռահարության «Ֆլամինգո» (Фламинго) թևավոր հրթիռները:


Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հաստատել է, որ հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են Վոլգոգրադի Կրասնոօկտյաբրսկի շրջանի ձեռնարկություններից մեկի արտադրական օբյեկտները:


«Այս պահին հայտնի է տասը տուժածի մասին»,- հայտարարել է նա: