Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր ռազմավարական ընտրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև։
Զախարովայի մեկնաբանության համաձայն՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 29-ին Աստանայում ընդունված համատեղ հայտարարությունում նշվում է, որ Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը կարող է էական ռիսկեր ստեղծել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։
«Փաստաթղթում ընդգծվել է ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների համար դրա հետ կապված վնասի կանխման անհրաժեշտությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ պատասխանի ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին։
«Ուստի ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին, ինչպես կոչ է անում հենց Նիկոլ Փաշինյանը, Երևանը պետք է պատասխանի։ Եվ որքան հնարավոր է շուտ»,- հայտարարել է Զախարովան։