Սամվել Կարապետյանը կլքի քաղաքականությունը, երբ կենտրոնից հրահանգներ չեն լինի, ու կդառնա անպիտան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարծում է, որ ոչ թե ընդդիմության համախմբում է տեղի ունենալու,  այլ ինչ-որ գործողությունների իմիտացիա պետք է արվի, որպեսզի արդարացնեն, թե ինչու են իրենք վերցնում մանդատները․ «Սա է հիմնական նպատակը։ Իսկ ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, մասնավորապես Լևոն Զուրաբյանին, ապա, ես չեմ կարծում, որ դա արձագանք էր։ Հենց նախընտրական շրջանից նկատել էր իրենց մեծ մղումը՝ միանալու, սակայն երևի Սամվել Կարապետյանն իրենց ուժերը գնահատել էր ըստ իրավիճակի և հասկացել էր, որ էնտեղ որևէ բան չկա, հետևաբար չէր արձագանքել և չեղավ այդ համախմբումը, հիմա երկրորդ փուլով է առաջարկում իրեն Լևոն Զուրաբյանը»,- ասաց պատգամավորը։     

 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբման կոչ է արել և հանրահավաք է ուզում հրավիրել։ Այդ կոչին պաշտոնապես արձագանքել է միայն ՀԱԿ-ը։ Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը բանակցություններ է վարում Սամվել Կարապետյանի ուժի և այլ ընդդիմադիրների հետ՝ համատեղ պայքարի և իշխանության նախաձեռնություններին հակազդելու շուրջ, այդ թվում՝ հնարավոր սահմանադրական հանրաքվեի դեպքում «ոչ»-ի ճակատ ձևավորելու հարցով։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան