ՍԴ հիմնական դիմողներն ընդդիմադիրներն
են, որոնք փրփուրը բերաններին վազում են ինչ-որ մի բան ներկայացնելու՝ փորձելով արդարացում
գտնել ընտրություններում իրենց պարտվելու համար, բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Այս
մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Ալխաս Ղազարյանը։
«Ժողովուրդը շատ լավ վերլուծության
արդյունքում կատարեց իր ընտրությունը և ես առհասարակ կարծում եմ, որ արժանապատվորեն ընդունել ընտրության արդյունքները
ամենակարևորն է, որովհետև այսօր ՀՀ քաղաքացին է իշխանությունը, և իշխանությունը, հետևաբար
հաշտ և համերաշխ պետք է լինել այն արդյունքների հետ, ինչը որ կա։ Եվ նման գործունեությունն
ինձ թվում է՝ անսպասելի չէր։ Բնականաբար, ընդդիմությունն ինչ-որ մի բան պետք է աներ
և անում է»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև ընտրակաշառքների
և ընդդիմության հնարավոր համախմբման ու հանրահավաք անելու մասին, պատգամավորն ասաց,
որ եթե մարդը գիտի, որ ինքը բացառապես ընտրակաշառքով է ընտրված, վստահ է, չէ՞, որ այդ ընտրակաշառքով ընտրության գնացած մարդը
երբեք դուրս չի գա ու հրապարակում պաշտպանի այն մարդուն ում ուղղակի քվե է տվել՝ համապատասխան
գումարի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան