Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը:Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ քննչական կոմիտեն՝ նշելով, որ հենց այդ պատճառով որոշում է կայացվել Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու մասին:


«Պոբեդա» ավիաընկերության տվյալներով՝ օդանավում եղել է 186 մարդ, նրանց պլանավորվում է տեղափոխել մեկ այլ ինքնաթիռ և շարունակել թռիչքը Մոսկվա։