Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

Ֆրանսիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն։


Ըստ Le Figaro-ի, 69-ամյա Գիհմոյին պատկանող Cessna 421 թեթև շարժիչով ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Բոլ-Էսկուբլակ քաղաքի մոտակայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ գործարարն ինքն է վարել ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող մեկ այլ անձ նույնպես մահացել է։


Վթարի պատճառը դեռևս անհայտ է։


Ubisoft-ը աշխարհի խոշորագույն տեսախաղերի մշակողներից մեկն է։ Ընկերությունը ստեղծել է այնպիսի հայտնի ֆրանշիզներ, ինչպիսիք են Assassin's Creed-ը, Far Cry-ը և Prince of Persia-ն։


Կլոդ Գիհմոն Ubisoft-ը հիմնադրել է իր չորս եղբայրների հետ 1986 թվականին։ Ընկերությունը շարունակում է մնալ ընտանեկան կառավարման ներքո։