Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։
Պարզվել է, որ այրվել է կայանած Ford մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։