Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անգլիայի հարավում, Բեդֆորդից ոչ հեռու, բախվել են երկու գնացքներ։ Նախնական տվյալներով՝ շարժվող գնացքը բախվել է գծերի վրա մնացած մեկ այլ գնացքի, որը կանգ էր առել անվտանգության համակարգի խափանման հետևանքով։
Շտապօգնության ծառայության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է մեկ մեքենավար։ Եվս 11 ուղևոր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 22-ը ստացել է ծանր, իսկ 56-ը՝ թեթև վնասվածքներ։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով։