ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի վնասելու թեմայով

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Հիշեցնենք, որ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները դրանք հայտնաբերվել էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ 


Նշենք, որ  հուշահամալիրի տառերը պոկած տղամարդը ձերբակալվել է։