Ընտրակաշառատու փոքրիկ խմբակը իր սիրած սնկերի ազդեցության տակ է գրառումներ անում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ զրուցել ենք հետընտրական իրավիճակի, ընդդիմադիրների ակցիաների փորձերի և հնարավոր զարգացումների մասին։

 

Նա նշեց, որ ուղղակի զավեշտալի է այն ընդդիմությունից տեսնել նմանատիպ ակցիաներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում կաշառք էին բաժանում և Հակակոռուպցիոն կոմիտեի հարյուրավոր ձայնագրությունները այս մասին են վկայում։

 

«Բայց մյուս կողմից զարմանալի ոչինչ չկա իրականում, որովհետև թե՛ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե՛  դրանից առաջ, թե՛ այս օրերին այս քաղաքական ուժերից մենք այնպիսի բաներ տեսանք, որոնք այլևս որևէ բան թույլ չեն տալիս բացառել նրանց մասին։ Այդ թվում բոլոր հնարավոր կարմիր գծերի հատումը»,- ասաց պատգամավորը։

 

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք նշում են, որ իրենք շարունակելու են գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում։ Հարցին, թե ի՞նչ սպասել նրանցից, պատգամավորն ասաց, որ պետք է սպասել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի քրեական պատասխանատվությունների օրվան, որը շատ մոտ է։

 

«Եվ ինչպես վարչապետն ասել է՝ պատերազմի եռագլուխ կուսակցության բոլոր երեք գլուխները պետք է հատվեն, քաղաքական իմաստով և սրան ուղղակի այլընտրանք չկա և սա է ժողովրդի  առաջնային ուղերձը մեզ։ Եվ սրանում մենք համոզվել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Եվ այս գերնպատակից ոչ մի միլիմետր շեղում չի լինելու»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան