Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերով։ 


Քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ, 227 անձ ձերբակալվել է, 15 մեղադրյալ հետախուզվում է, իսկ 21 վարույթով 90 անձի մասով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։ 


«Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ՝ ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու և դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 


Նշված քրեական վարույթներից՝ 66-ով ձերբակալվել է 227 անձ, 


քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ, 


15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 


Մեղադրյալներից՝ 108-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված՝ կալանք (55) և տնային կալանք (53) խափանման միջոցներ, 


122-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ: 


66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում: 


21 վարույթով նախաքննությունը՝ 90 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։