Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը զարմացած է, որ ՀՀ կես միլիոն քաղաքացի իր ձայնը տվել է հօգուտ նրա, որ Հայաստանը վերանա ու դառնա ռուսական գուբերնիա․ «Ես գիտեի, որ այդպիսի մարդիկ կան մեր երկրում, բայց ցավով եմ նշում՝ նրանց քանակն ավելի մեծ է, քան ես պատկերացնում էի։ Հիմա սա գողություն է, թե մարդկանց վաճառքի ու գնման արդյունք՝ չեմ կարող ասել, գուցե գաղափարախոսություն է ՝ հրաժարվել անկախությունից ու դառնալ ռսաստրուկ այն բանից հետո, ինչ այդ երկրի ղեկավարը բերեց մեր ազգի ու առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցների գլխին»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ այդ կես
միլիոնի մեջ կան մարդիկ, որոնք իսկապես հավատում են, որ Հայաստանը կարող է ապագա ունենալ
Ռուսաստանի կողքին կամ ռուսի տակ․ «Իրենք կարծում են,
որ մենք այդպես կարող ենք գոյատևել։ Կան մարդիկ,
որոնք վաճառվել են, կան մարդիկ որոնք
գիտեն, որ Ռուսաստանի հետ մենք կկործանվենք,
բայց իրենց դա չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում են այն պաշտոնները, որ իրենց խոստացել
են»,-նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ ի ուրախություն մեզ ավելի մեծ տոկոսը
հասկացավ, թե մեզ ինչ է սպառնում ու իրենց
ձայնը տվեցին «Քաղաքացիական պայմանագրին»․ «Ցավում եմ, որ շատ քչերը իրենց ձայնը տվեցին արևմտամետ ուժերին»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան