Հնդկաստանի ՌՕՈւ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվել է

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Ան-32 ինքնաթիռը կործանվել է Ջորհատ ավիաբազայում վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:


«Հնդկաստանի ՌՕՈւ Ան-32 ինքնաթիռը կործանվել է Ջորհատ ավիաբազայում վայրէջքի ժամանակ: Ներկայումս գնահատվում է պատճառված վնասի չափը», - հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:


Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել, և սկսվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման հանգամանքներն ու պատճառները հետաքննելու համար:


Զոհերի մասին տեղեկություններ չկան: