Ընտրությունների արդյունքները Ձեր վարած քաղաքականության նկատմամբ հայ ժողովրդի բարձր վստահության հավաստումն են. Միրզիյոևը՝ Փաշինյանին

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է.


«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:


Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր վարած ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման ապահովմանն ուղղված Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են:


Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում մեզ կհաջողվի ապագայում ևս ավելի ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: