Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում կայացած խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի,- նշել է նախարարությունը։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը կանչվել էր Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։