Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Նորացված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի ու Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ ու պատմական կապերն ավելի խորացնելու համար»,-գրել է Մոդին: