Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները տեղեկություն
են տարածել, թե Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին,
կան ծանր վիրավորներ։
ԲՀԿ մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի խոսքերով՝ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և
«Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։ Դեպքն անհիմն կերպով
փորձ է արվում կապել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիրը»
հիշյալ միջադեպի հետ որևէ առնչություն չունի, վարորդը ՔՊ անդամ և համակիր չէ։ Ավելին՝
տեղեկացանք, որ իրականում ԲՀԿ աջակիցներն են
հարձակվել «Գազելի» վրա, հարվածել վարորդին, վերջինս ընդամենը փորձել է փախչել։