Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ, դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:


Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:


Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն՝ վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո որպես պայմանագրի անվավերության հետևանք ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ: