Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին. նույն տեղից հոսպիտալացված մյուս երիտասարդի կյանքը փրկվել է

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, մեկնել են իրավապահներ, որոնց ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Գարիկ Գ․-ն է, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Կ․-ն։


Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։