Նիկոլ Փաշինյանը, իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ. Նա ունի իմ լիակատար աջակցությունը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով. 


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեր մեծ բարեկամը և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ու ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։ 


Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հենց նոր այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ձեռք բերել Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։ 


Այս պատճառները հաշվի առնելով Նիկոլը վայելում է իմ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ և ԼԻԱԿԱՏԱՐ աջակցություրնը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Դարձրեք (Հայաստանը) կրկին մեծ — MAGA!։


: