Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 27-ի նիստում ներկայացվել են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի փոփոխություններ,
որոնց նպատակն է խրախուսել երկարաժամկետ պայմանագրային ծառայությունը։
Ըստ առաջարկի՝ ծրագրով առաջին 5 տարին ծառայած զինծառայողները
նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան հավելյալ պատվովճար․ 2 տարով ծառայությունը
շարունակելու դեպքում՝ 1.5 մլն դրամ, իսկ 5 տարով շարունակելու դեպքում՝ ևս 5 մլն դրամ։
Փոփոխությամբ նաև նախատեսվում է, որ ժամկետային զինծառայողները
ծրագրին կարող են միանալ արդեն ծառայության 4-րդ ամսից՝ նախկին 6 ամսվա փոխարեն։
Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ
պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։