ՀՀ վարչապետն ու հայ ժողովուրդը Ղարաբաղին տվել են ամեն ինչ, դուրս եկեք անաղուհաց քրդի շան կարգավիճակից. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը  վստահ է՝ Ղարաբաղի ակցենտով վարչապետին սպառնալիքներ հղելու տեսանյութի թելերը տանում են դեպի Ռուսաստանի Դաշնություն: «Իհարկե, իրավապահները պետք է պարզեն, բայց իմ կարծիքով՝ ՌԴ-ում ծվարած մի խումբ ղարաբաղցիներ են, որոնք հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ գործող բաշիբոզուկներ են և փորձում են Հայաստանի ներսում նոր Հոկտեմբերի 27 պլանավորել։ Մուրազները փորներում է մնալու, ինչպես որ Կիրիենկոյինն է մնալու՝ ՀՀ գործուղված  իր կալուգացի գործիքների հետ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը թույլ չի տալու, որ  ղարաբաղյան կլանը իր ողջ պերճանքով հետ գա»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։  


Մկրտչյանը հորդորեց չհուզվել նաև «Ղարաբաղից փախածներ» տերմինից՝ հիշեցնելով մետրոյում վարչապետի ասած խոսքերը. «Հետո ի՞նչ, որ Հայաստանում բոլոր դաջվածք իրականացնող մարդկանց չենք խնդրել, որ իրենց ճակատներին Եվլախը դաջեն, իրենք չէի՞ն, որ Եվլախում Ղարաբաղ էին լուծարում, Աղդամով այլընտրանքային ճանապարհ փակում, Սոֆիայում բանակցություններ մերժում։ 100000 մարդ ընդամենը  երկու օրում փախեփախ եղավ Հայաստան, ինքնորոշումից ու անկախությունից էին խոսում։ Որտե՞ղ եք պատրաստվում ինքնորոշվել, կարո՞ղ է Երևանի կենտրոնում։ Լսեք, կարո՞ղ է ձեր մոտ թյուրըմբռնում կա, որ ձեր ինքնորոշումը պետք է Երևանի կենտրոնում լիներ, բա մնայիք Ստեփանակերտում ու չթողնեիք, որ Խանքենդի դառնար, բա ապրեիք»,- ասաց նա։


Շարունակելով՝ քաղաքագետն ասաց. «Դուք արժանապատվությունի՞ց եք խոսում, տուն-տեղ, գերեզման, սրբություն թողել եկել եք Հայաստանի Հանարապետություն, բա մնայիք, պայքարեիք, զոհվեիք։ ՀՀ վարչապետն ու հայ  ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի համար տվել են  ամեն ինչ, ու թող դուրս գան անաղուհաց քրդի շան կարգավիճակից, հերիք եղավ-բոլ եղավ»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան