Ողբերգական ավտովթար Երևանում. դուրս է բերվել բեռնատարի վարորդի դին

Մայիսի 13-ին՝ ժամը 14։45-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 78 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին:


Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 1 կմ առաջ ընթացել և մխրճվել բնակչի տան մեջ։