Սամվել Կարապետյանին տարբեր փուլերում «զասոս» դրել են, հիմա չի պատկերացնում, որ առանց դրա հնարավոր է․ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Հայկ Կոնջորյանի խոսքերով՝ Սամվել Կարապետյանն առհասարակ չի հասկանում, թե ինչ է խոսում «Նկատե՞լ եք՝ պատերազմի եռագլուխ կուսակցության  3 լիդերներն էլ հայերեն չեն կարողանում խոսել։ Վստահ եմ, որ երեքից երկուսն առնվազն եթե ուղիղ եթերում ասենք այբուբեն ասեն՝ չեն կարողանալու, բայց հայերեն խոսել չկարողացող մարդիկ եկել ու պաշտպանում են հայի ինքնությունը։ Հայ ինքնության ամենակարևոր բաղկացուցիչը հայոց լեզուն է, իսկ դուք նույնիսկ հայերեն չեք կարողանում խոսել»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

 

Կոնջորյանի դիտարկմամբ՝ ոչ միայն իրենց փողերն են Հայաստանից դուրս, այլ իրենց մտքերը, արժեհամակարգը «Իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ։ Որ պահին իրենցից  մեկը կանգնի ընտրության առաջ՝ ընտրել Հայատանը, թե այն երկիրը, այն դոլարները, որ գտնվում են Հայաստանից դուրս՝ իրենք առանց մեկ վայրկյան մտածելու ընտրելու են իրենց փողերը, իսկ Հայաստանը մնալու է կոտրած տաշտակի առջև։ Այս մարդկանց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ, Հայաստանի Հանրապետությունը իրենց համար հերթականն է, իսկ մեզ համար՝ միակը։ Մենք ինչ ունենք- չունենք՝ Հայաստանի Հանրապետությունում է»,-նկատեց պատգամավորը։


Մեր զրուցակցին խնդրեցինք մեկնաբանել նաև ռուսաստանցի օլիգարխի մեկ այլ հայտարարոթյուն, թե Մակրոնը եկավ «զասոս» դրեց Փաշինյանին գնաց «Կարծում եմ՝ տարբեր մարդիկ իրեն զասոս դրել են իր գործունեության տարբեր փուլերում և հիմա իր մտքով չի անցնում, որ առանց զասոսի որևէ կերպ հնարավոր է քաղաքականությամբ զբաղվել, բայց ի լուր պարոն Կարապետյանի՝ կարող ենք ասել, որ Հայաստանում իրեն այդ վտանգը չի սպառնում, որևէ մեկն իրեն չի պատրաստվում զասոս դնել, ինքը թող հանգիստ լինի՝ իր իրավունքները պաշտպանված կլինեն։ Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ իր այլասերված մտքի արգասիքները փորձի հնարավորինս կառավարելի կիրառել, բայց քանի որ ինքը խոսելու հետ խնդիր ունի՝ իր իմացած առանց այդ էլ քիչ բառերը անկախ իրենից  դուրս են գալիս իր  բերանից։ Այս ամենը նաև վկայում է այն մասին, որ արհեստական ինտելեկտով Սամվել Կարապետյանն ավելի ինտելեկտուալ էր, քան բնական ինտելեկտովը»,-եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան