ՌԴ-ն կոշտ միջամտություն է ցուցաբերում Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին․ Ֆրանսիական BFM Business հեռուստաալիքի անդրադարձը

Ֆրանսիական BFM Business հեռուստաալիքի «Le 19h Éco» հաղորդման ընթացքում լրագրող և վերլուծաբան Մաթյո Ժոլիվեն իր միջազգային քրոնիկայի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին և դրանց շուրջ ձևավորվող արտաքին ազդեցություններին։


Վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանը կոշտ միջամտություն է ցուցաբերում հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին. «Այո՛, ռուսական քարոզչության արդյունք հանդիսացող հազարավոր հոդվածներ և գրառումներ, ​արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ լրատվական կայքեր, համակարգված հաշիվներ, որոնք տարածվել են 11 սոցիալական հարթակներում՝ 8 լեզվով»։


Ըստ Մաթյո Ժոլիվեի՝ այս քարոզչական արշավը սկսվել է ընտրություններից դեռևս 14 ամիս առաջ՝ զգալիորեն ավելի վաղ, քան Գերմանիայում կամ Մոլդովայում արձանագրված նմանատիպ ապատեղեկատվական գործողությունները. «Ռուսական քարոզչական այս մեքենան իր գործունեությունը սկսել է ընտրություններից 14 ամիս առաջ՝ շատ ավելի վաղ, քան Գերմանիայում կամ Մոլդովայում իրականացված ապատեղեկատվական արշավների ժամանակ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վլադիմիր Պուտինի աչքում Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական «հետնաբակը»»։