Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։
«Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է։ Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առևտրի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդելու և դիմադրողականությունը ամրապնդելու ԵՄ նոր առաքելությամբ»,- ասվում է Կայա Կալլասի X-ի էջում արված գրառման մեջ։