Կարո՞ղ է վերջը դուք իրականում Լոռու մարզպետի պաշտոնի համար եք պայքարում. Քոչարյանի հետ պայմանավորվածությունը դա՞ է. Ալեքսանյանը՝ Կալուգացի Սամոյին

Աժ ՔՊ խմբակցուլյան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«...վերջում կմնա Լոռու մարզը, քանի որ մենք դա ոչ մեկի չենք տալու, պայքարելու ենք դրա համար...»։ 


Փայլուն այս միտքը այսօր երկնել է Կալուգացի Սամոն։ Անկեղծ ասած հարցերս շատ են. 


1. Բա էն մնացած մարզերը հե՞չ։ 


2. Որ ասում եք,- «պայքարելու ենք»,- ո՞նց եք պայքարելու։ Ձեր ու ձեր եղբոր 4 տղաները բանա՞կ են գնալու վերջապես։ 


3. Մնացած մարերի ժողովուրդն էլ դե հեչ, հո ձեր պես պայքարող չի, հա՞։ 


4. Կարո՞ղ է վերջը դուք իրականում Լոռու մարզպետի պաշտոնի համար եք պայքարում։ Քոչարյանի հետ պայմանավորվածությունը դա՞ է, Լոռու մարզպետի պաշտո՞ն։ 


5. Իրոք կարծում եք, որ Արեն Մկրտչյանից հետո կկարողանաք արժանի մարզպետ լինե՞լ։ Լու՞րջ։