ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ու տեղադրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կուսակիցների կողմից ապագա վարչապետ հռչակված միլիարդատեր Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկը:
«Կալուգացի օլիգարխի մտքի հերթական «փայլատակումը». հիմա էլ հեքիաթներ է տարածում Հայաստանի տարածքները զիջելու մասին՝ ճիշտ այնպես, ինչպես իր նախորդներն էին անում 2021-ի ընտրություններից առաջ։
Ուղղակի այս պարագայում կալուգացին ասում է՝ պայքարելու ենք միայն Լոռու մարզի համար։ Փաստորեն, նրա պատկերացրած Հայաստանը սկսվում և ավարտվում է Լոռու մարզով, մնացածը՝ ոչինչ։
Այսպիսի նեղմիտ պատկերացումներով մարդը իզուր չէ, որ տևական ժամանակ արհեստական բանականության օգնությանն էր դիմում, որովհետև նրա իրական մտքերը մեկը մյուսից մարազմատիկ են։
Վստահ եմ` մեր քաղաքացիները լավ հասկանում են, որ սա 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին կեղծ թեզին հաջորդող մյուս ապատեղեկատվական հոսքն է»,- գրել է Մանավազյանը: