Երևանի քաղաքապետարանից հայտնում են, թե այսօր որ փողոցները փակ կլինեն ավտոմեքենաների երթևեկության համար։
Ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոից-Ձորափ հատվածը
Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.
Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․
Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ.
Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝
Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում։