Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։
Տիգրան Բալայանն իր երախտագիտությունն է հայտնել X-ի միկրոբլոգում արված գրառմամբ։
«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,-նշել է Տիգրան Բալայանը։
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։