Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա հրավիրելը չի նշանակում, որ նա հրավիրված է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա
դեռ չի նշանակում։ Հրավեր կա, և կա փոխադարձ հրավեր, նախագահները հիշատակել են այդ
մասին։ Բայց այս հարցի շուրջ դեռևս որևէ կոնկրետ ըմբռնում չկա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։