Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հաղթանակի օրվա շքերթը, որը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում 2026 թվականի մայիսի 9-ին, կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Ստեղծված
օպերատիվ իրավիճակի պատճառով Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական ուսումնարանների,
կադետական կորպուսի ուսանողները, ինչպես նաև ռազմական
տեխնիկայի շարասյունը այս տարի չեն մասնակցի ռազմական շքերթին»,- հայտարարել է
նախարարությունը իր Telegram-ալիքում։
Այնուամենայնիվ,
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ շքերթին կմասնակցեն ինքնաթիռները։
Վերջին
անգամ Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում առանց ռազմական տեխնիկայի անցկացվել է
2007 թվականին։