Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է անձնագրի նոր տեսքի մասին՝ հայրենասերի անձնագիր Դոնալդ Թրամփի պատկերով։
Ինչպես
հաղորդվում է, թողարկումը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին, որը կնշվի հուլիսի
4-ին։ Այս սահմանափակ խմբաքանակը (Collector's
Edition) ծրագրվում
է թողարկել մոտավորապես 25.000-30.000 օրինակով։
Հարկ է
նշել, որ սա աննախադեպ դեպք է ԱՄՆ-ի (և շատ այլ երկրների) ժամանակակից պատմության
մեջ, երբ գործող արտասահմանյան անձնագրում կպատկերվի կենդանի քաղաքական առաջնորդի
դիմանկարը։ Եվ դա պաշտոնական պետական փաստաթուղթ է, որն ունի նույն իրավական ուժը,
ինչ ստանդարտ անձնագիրը։