ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի վարքագծին և վերջին ձերբակալությունների ֆոնին հրապարակված սկանդալային ձայնագրություններին։
Հարությունյանը շեշտել է, որ իշխանությունները վաղուց էին կանխատեսում նման զարգացումները և զգուշացնում ընդդիմադիր որոշ գործիչների իրական նպատակների մասին։
Արայիկ Հարությունյանը, հղում անելով «Տաշիրի Սամոյի» թիմակիցների և նախկին համակարգի ներկայացուցիչների միջև առկա կապերին, նշել է, որ նրանց գործելաոճը նորություն չէր։
«Կանդազների մասին զգուշացնում էինք վաղուց»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հատկապես ցավոտ է համարում այն փաստը, որ ընդդիմադիրները փորձում են օգտագործել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին սեփական քաղաքական նպատակների համար։
«Ձեզ համար Ղարաբաղի մեր հայրենակիցները միշտ եղել են ցույցի մատերիալ ու մեր պետությունը խուրդելու միջոց»,- ընդգծել է Հարությունյանը։
«Ձեր մոտ չստացվեց ու էլ չի ստացվելու»