Ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա տիկինը այցելել են Վաշինգտոն՝ 2007 թվականից ի վեր առաջին անգամ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ի նշան ողջույնի թփթփացրել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ուսին՝ խախտելով թագավորական
արարողակարգը: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը։
Սպիտակ տուն թագավորական
զույգի պետական այցի առաջին օրը տեղի է ունեցել չգրված կանոնից շեղում, ըստ որի՝ չպետք
է առաջինը ունենալ ֆիզիկական շփում թագավորական ընտանիքի անդամի հետ, գրում են բրիտանական
լրատվամիջոցները։
Մարմնի լեզվի փորձագետ Ջուդի Ջեյմսի խոսքով՝
թագավորական ուսին դիպչելը կարծես նաև քաղաքական ժեստ էր Սպիտակ տան ղեկավարի
կողմից։ Դրան նախորդել է ԱՄՆ նախագահի ֆիրմային ձեռքսեղմումը (որպես կանոն, նա
իրեն է ձգում դիմացինի ձեռքը)։
Բրիտանական թագավորի՝ 2007 թվականից ի վեր առաջին պետական
այցը կտևի մինչև ապրիլի 30-ը։ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան Վաշինգտոն են ժամանել չորսօրյա այցով՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։