Թրամփը դժգոհ է Իրանի առաջարկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի առաջարկից և թերահավատորեն է վերաբերվում դրան, քանի որ այն չի վերաբերում Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։


Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Սպիտակ տունը կարող է ներկայացնել իր պատասխանը և հակաառաջարկները։ «Նրան դուր չի գալիս այդ առաջարկը»,- ասել է պաշտոնյան։


Երկուշաբթի օրը Թրամփը խորհրդականների հետ քննարկել է առաջարկը, այն բանից հետո, երբ կիրակի օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այն փոխանցել է Պակիստանին։