ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմի կողմից վերջին շրջանում շրջանառվող 300 հազար ադրբեջանցի ՀՀ բերելու հայտարարություններին։
«Չկա նման թեմա, չի եղել, չի էլ կարող լինի երբևէ։ Փուչիկ է։
Չեն կարող սահմանի զոհերի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել և նրանց արյունը դարձնել քաղաքական կապիտալ, որովհետև սահմանին մոտ 2 տարի 2 ամիս զոհ չկա, նրանք չեն կարող ասել, որ մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, որովհետև Ադրբջանի տարածքով երկաթգծով ապրանքներ ենք ներմուծում Հայաստան, ստիպված հեքիաթներ պետք է հորինեն։
Չգիտեմ իրենց իսրայեցի գեներալն է խորհուրդ տվել, թե կալուգայի հարկայինի պետի տեղակալը, թե սեքսի նախարարը, էդ արդեն չգիտեմ։ Բայց մենք իրականում մարդիկ բերել ենք Հայաստան, ուզում եմ բոլորը սա հստակ իմանան։ Մեր օրոք 2025 թվականին արդեն առաջին անգամ ներգաղթել է 8660 հայ։ Կալուգացի օլիգարխի հանրապետական եղբոր իշխանության տարիներին Հայաստանից արտագաղթել է 378,615 հայ»,- ասել է Ռուբինյանը