Բա ասում էիք՝ Քոչարյանի հետ չեք միանալու, ասում էիք՝ իրար հետ չեք։ Բա ո՞նց էսպես ստացվեց. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած սկանդալային ձայնագրություններին։ Պատգամավորը փաստերով ցույց է տվել, որ Սամվել Կարապետյանի թիմի թիկունքում իրականում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։


Խոսելով ձերբակալվածների և հրապարակված ձայնագրությունների մասին՝ պատգամավորը նշել է.


«Շատ անհարմար բան ստացվեց, չէ՞ տղերք։ Իմացաք արդեն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Կալուգացի Սամոյի թիմակիցներից մեկին... Այնտեղ ձայնագրություններ են հրապարակվել, որոնցում դե 50 հոգու առուծախ վիճակ է էլի՝ ինչ-որ 50 հոգի էս կողմ, 50 հոգի էն կողմ, որ ընտրվենք՝ քեզ կանենք, էն մեկին կանենք... Սա ստանդարտ դարձած բան է, էլ սրա վրա կենտրոնանալ էլ պետք չի»։


Վահագն Ալեքսանյանի պնդմամբ՝ ձայնագրության ամենասկանդալային հատվածը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր կոալիցիային, ինչի մասին խոստովանում է Սամվել Կարապետյանի թիմակից Կանդազը.


«Զրուցակիցներից մեկը Ղարաբաղի բարբառով ասում է՝ կարող է այնպիսի իրավիճակ լինի, մերը ձերինի հետ միանա, ակնհայտորեն նկատի ունենալով Քոչարյանին։ Ու Կանդազ, ով Կալուգայի Սամոյի հետ պաստառների վրա նկարված է ամբողջ Երևանում, ասում է՝ «դե հա, եթե կոալիցիայի հարցը լինի, բա պիտի այդպես էլ լինի»։


Պատգամավորը շեշտում է, որ սրանով բացահայտվեց ընդդիմադիրների իրական դեմքը.


«Այստեղ էլ բռնվեցիք, տղե՛րք, էլի՛ բռնվեցիք։ Էլի դուք ձեր բերանով ասեցիք, որ չկա առանձին վերցրած «կալուգացի» քաղաքական ֆիգուր. կա Քոչարյանի համար ձայն հավաքող ընդամենը, ոչ ավել, ոչ պակաս, որը հետո պիտի միանա Քոչարյանին։ Էլի խաբում էիք մարդկանց ու էլի բռնվեցիք։ Լավ չի, հեչ լավ չի»։