ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ. Gallup

ԱՄՆ տեղափոխվել ցանկացող օտարերկրացիների թիվը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ դիտարկումների ամբողջ ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում հարցման արդյունքները, որ անցկացրել է ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայությունը տարբեր երկրների քաղաքացիների շրջանում։


Gallup-ի կայքում ներկայացված հետազոտության արդյունքների համաձայն՝ բնակության վայրն ԱՄՆ-ով փոխարինելու ցանկություն է հայտնել հարցվածների 15%-ը, մինչդեռ 2007-ից մինչը 2009 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ տեղափոխվել ցանկացողների թիվը կազմել է հարցման մասնակիցների 24%-ը, իսկ 2017 թվականին՝ 18%-ը։


Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն մնում է ներգաղթի համար առավել ցանկալի վայր Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի երկրներից հարցմանը մասնակցած անձանց մեծ մասի համար։


Ընդ որում, զգալիորեն ավելացել է այն ամերիկացիների թիվը, որոնք ցանկանում են մեկնել հայրենի երկրից։ Ըստ հարցման տվյալների՝ 45 տարեկանից ցածր ամերիկացի կանանց 40%-ը ներկայում մտածում է ԱՄՆ-ից տեղափոխվելու մասին։ 2014 թվականին այս խմբի հարցվածների միայն 10%-ն է նման ցանկություն հայտնել։


Հարցումն անցկացվել է 140 երկրի 144 000 քաղաքացու շրջանում: