Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր
Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշում G20-ի գագաթնաժողովին դեռ չի կայացվել։
Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար
Ալեքսանդր Պանկինին, հայտնում է, որ Մոսկվան ստացել է «ամենաբարձր մակարդակով մասնակցության
հրավեր», սակայն հարցը կքննարկվի միջոցառմանը մոտ ժամանակահատվածում։
Մայամիում կայանալիք «Քսանի խմբի» գագաթնաժողովին Պուտինի հնարավոր
մասնակցության թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի
ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Նա X սոցիալական ցանցում նշել է, որ Մոսկվան մշտապես եղել է միավորման
անդամ և շարունակում է մնալ G20-ի մաս։