Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել են երկրի ԱԳՆ այն բանից հետո, երբ պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը «Սոլովյով Live» ալիքի իր շոուի եթերում վիրավորել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին: Արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ պաշտոնական բողոք կներկայացվի դեսպանին։
Իր շոուի
հեռարձակումներից մեկում Սոլովյովը Իտալիայի կառավարության ղեկավարին անվանել է
«ֆաշիստ անասուն», ինչպես նաև հայտարարել. «Դավաճանությունը նրա երկրորդ անունն է.
նա դավաճանել է Թրամփին, որին նախկինում հավատարմության երդում էր տվել»։
Ռուսաստանի
դեսպանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, տարակուսանք է հայտնել, որ իրեն ԱԳՆ են կանչել՝
«հայտնի ռուս լրագրողի, թող որ շատ տաղանդավոր և ժողովրդի մեջ հայտնի, խոսքերի
պատճառով, որոնք հնչեցվել են իր սեփական մասնավոր առցանց ալիքով»։
Սոլովյովին
պատասխանել է նաև անձամբ Մելոնին։ Իտալիայի կառավարության ղեկավարը X սոցցանցում
գրել է, որ «ռեժիմի կատաղի պրոպագանդիստը իր բնույթով չի կարող ո՛չ
հետևողականության, ո՛չ էլ ազատության դասեր տալ»։
«Ի
տարբերություն ուրիշների՝ մենք թելերով կապված չենք, չունենք տերեր, և մեզ
հրամաններ չեն տալիս»,- հավելել է նա։