Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իրանի իշխանություններին ազատ արձակել մահապատժի դատապարտված ութ կին բանտարկյալների։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ են վարելու իմ ներկայացուցիչների հետ. շատ երախտապարտ կլինեմ այս կանանց ազատ արձակման համար (լուսանկարը կցվում է - խմբ.): Վստահ եմ, որ այս քայլը պատշաճ կերպով կգնահատվի: Խնդրում եմ, նրանց վնաս մի՛ պատճառեք. դա կարող էր լավ սկիզբ դառնալ մեր բանակցությունների համար: Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», — ընդգծել է Թրամփը: