«Տխուր է նայել Իսպանիայի ֆինանսական վիճակին». Թրամփը քննադատել է Իսպանիայի իշխանություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսպանիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։


«Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է, թե որքան վատ են գործերը Իսպանիայում։ Նրանց ֆինանսական ցուցանիշները, չնայած ՆԱՏՕ-ում և սեփական պաշտպանության գործում գրեթե զրոյական ներդրմանը, պարզապես սարսափելի են։ Տխուր է դրան նայելը»,- նշել է նա։