Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրության բառամթերքի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձից հետո ընդդիմադիր դաշտի մեկնաբանություններին։
«Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք և մանիպուլիատոր։ Հանկարծ չփորձեք, որովհետև ՀՀ ժողովուրդը և ձեզ է լավ ճանաչում, և Նիկոլ Փաշինյանին է լավ ճանաչում, և մեզ»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Սիմոնյանը։