Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է Հորմուզի հարցում ՆԱՏՕ-ի օգնությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է ՆԱՏՕ-ի օգնության առաջարկը Հորմուզի նեղուցի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Truth Socialսոցիալական ցանցում։


«Այժմ, երբ Հորմուզի նեղուցում իրավիճակն ավարտվել է, ինձ զանգահարեցին ՆԱՏՕ-ից և հարցրին՝ արդյո՞ք մեզ օգնություն է պետք։ Ես նրանց ասացի հեռու մնալ, եթե միայն չեն ցանկանում պարզապես իրենց նավերը նավթով բեռնել։ Նրանք անօգուտ էին այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր», — գրել է Թրամփը։


Նա նաև հավելել է, որ Իրանը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, կամ արդեն վերացրել է, կամ վերացնում է Հորմուզի նեղուցի բոլոր ծովային ականները։


«Իրանը, ԱՄՆ-ի աջակցությամբ, կամ արդեն վերացրել է, կամ վերացնում է բոլոր ծովային ականները», — նշել է նա։


Առանձին հրապարակմամբ նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Կատարին՝ «խիզախության և օգնության համար»։